Ժնևում Իրանի դեսպանն ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի Սոցիալական ասամբլեայի ղեկավար
(last modified Thu, 11 May 2023 07:39:33 GMT )
Մայիս 11, 2023 11:09 Asia/Tehran
  • Ժնևում Իրանի դեսպանն ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի Սոցիալական ասամբլեայի ղեկավար

Ժնևում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչը 2023 թվականին ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի Սոցիալական ասամբլեայի հերթական նախագահ։

Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարը հայտարարել է Ալի Բահրեյնիի՝ Մարդու իրավունքների խորհրդի  Սոցիալական ասամբլեայի  19-րդ նստաշրջանի ղեկավար ընտրվելու մասին։ 

Սոցիալական ասամբլեան Մարդու իրավունքների խորհրդի մեխանիզմներից է, որը ստեղծվել է 2002 թվականին (Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության ընթացքում) և ամեն տարի ընտրում և քննարկում է կոնկրետ թեմա, որը առնչվում է կարևորագույն մարտահրավերներին, զարգացումներին և   մարդու իրավունքների ոլորտում առկա համաշխարհային մտահոգություններին:

Իրանն առաջին անգամ է նախագահելու աշնանը կայանալիք համաժողովը։