Արդյո՞ք ԱՄՆ-ն ժողովրդավարության և համաշխարհային խաղաղության պաշտպա՞նն է
Անդրադառնալով ժողովրդավարական արժեքների պաշտպանության մասին Վաշինգտոնի պաշտոնյաների հայտարարություններին և բռնատեր ռեժիմիներին այդ երկրի կողմից զենքի վաճառքին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հարց է տվել թե արդյոք աշխարհի հանրային կարծիքն ԱՄՆ-ին համարո՞ւմ է ժողովրդավարության և համաշխարհային խաղաղության պաշտպան:
Ուրբաթ օրը, թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառաման մեջ, Նասեր Քանանին նշել է, որ 2022 թվականին ԱՄՆ-ն զենք է վաճառել տարբեր տարածաշրջանների 142 երկրների, հավելելով. «Բայդենի նախագահության առաջին ֆինանսական տարում Վաշինգտոնւը վաճառել է 206 միլիարդ դոլարի զենք: 2022 թվականին ԱՄՆ-ն զենք է վաճառել ավտորիտար համարվող 84 երկրներից առնվազն 48-ին կամ 57%-ին»։
Անդրադառնալով ամերիկյան պաշտոնյաների կարգախոսներին, Քանանին գրել է. «Կարգախոսը՝ Ժողովրդավարական արժեքներ: Եվ մյուս կաղմից զենքի արտահանում՝ պատերազմի, սպանության և ռեպրեսիայի համար»:
Նա հավելել է. «Համաշխարհային հանրությունը պետք է որոշի, թե արդյոք ԱՄՆ-ն ժողովրդավարության և համաշխարհային խաղաղության պաշտպա՞նն է։ The Intercept-ի հետազոտության համաձայն՝ Միացյալ Նահանգները Սառը պատերազմի ավարտից ի վեր աշխարհում զենքի ամենախոշոր վաճառողն է եղել և մեկ տարվա ընթացքում ապահովել է զենքի համաշխարհային արտահանման մոտ 40%-ը»։