Իրանը ողջունում է արաբական երկրների և Սիրիայի հարաբերություններում գրանցված դրական զարգացումները
https://parstoday.ir/hy/news/iran-i199440-Իրանը_ողջունում_է_արաբական_երկրների_և_Սիրիայի_հարաբերություններում_գրանցված_դրական_զարգացումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գիր Պեդերսոնի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարը և  Սիրիայի ինքնիշխանութան  ու տարածքային ամբողջականության հարգումը,  ողջունել է Սիրիայի հետ արաբական երկրների հարաբերություններում գրանցված դրական զարգացումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2023 13:39 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է արաբական երկրների և Սիրիայի հարաբերություններում գրանցված դրական զարգացումները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գիր Պեդերսոնի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարը և  Սիրիայի ինքնիշխանութան  ու տարածքային ամբողջականության հարգումը,  ողջունել է Սիրիայի հետ արաբական երկրների հարաբերություններում գրանցված դրական զարգացումները:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրան  ժամանած Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գիր Պեդերսոնն այսօր այցելել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և խորհրդակցել արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։  Նա նաև հանդիպում է ունեցել   ԱԳ նախարարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջիի հետ: 

Հանդիպմանը կողմերը քննարկել են Սիրիայի հետ կապված  վերջին զարգացումները, այդ թվում՝ թուրք-սիրիական վեճերի կարգավորման հարցով Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը,  և  Սիրիայի խնդիրների կարգավորմանը նպաստելու նպատակով  Իրանի Իսլամական Հանրապետության և ՄԱԿ-ի համագործակցությունը: