Մայիս 24, 2023 11:06 Asia/Tehran
  • ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Իրանի միջուկային ուժն անհերքելի է

ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Իրանի միջուկային ուժն անհերքելի է:

Երեքշաբթի օրը, մի շարք երկրներում ԻԻՀ դեսպանների հետ հանդիպման ժամանակ, Մոհամմադ Էսլամին հայտարարել է. «Այսօր Իրանը տիրոպետում է արժեքավոր միջուկային տեխնոլոգիայի և աշխարհի շատ ընկերություններ և երկրներ ցանկանություն են հայտնել Թեհրանից գնել ծանր ջուր և դրա ածանցյալները»:
Նա հավլել է. «Ծանր ջրի ածանցյալները կարևոր դերակատարություն ունեն դեղագործական արդյունաբերության, առողջության և բուժման ոլորտներում»: 
Էսլամին նշել է. «Իրանցի երիտասարդ մասնագետների ջանքերի շնորհիվ, այսօր միջուկային վառելիքի ստացման ամբողջկան ցիկլը տեղայնացվել է: Դա ենթադրում է արդյունահանում, վերամշակում, հարստացում, վառելիքի արտադրություն և կիրառում ռեակտորներում»:

Պիտակ