Ռայիսի. Իրանի քաղաքականությունը տնտեսական բազմակողմանիությունն է և զարգացող երկրների հետ համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i200150-Ռայիսի._Իրանի_քաղաքականությունը_տնտեսական_բազմակողմանիությունն_է_և_զարգացող_երկրների_հետ_համագործակցությունը
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Մեր քաղաքականությունը տնտեսական սերտաճումն է, բազմակողմանիությունը և համապարփակ ու հավասարակշռված համագործակցությունն ասիական զարգացող տերությունների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Ինդոնեզիան»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 25, 2023 08:02 Asia/Tehran

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Մեր քաղաքականությունը տնտեսական սերտաճումն է, բազմակողմանիությունը և համապարփակ ու հավասարակշռված համագործակցությունն ասիական զարգացող տերությունների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Ինդոնեզիան»։

Չորեքշաբթի օրն Ինդոնզեիայից վերադարձին, Մեհրաբադ օդանավակայանում լրագորղների հետ ճեպազրույցում, Ռայիսին նշել է. «Տարբեր երկրների հետ մեր հարաբերությունները հիմնված են ռեգիոնալիզմի և հարևանության քաղաքականության վրա»: 
Նա հավելել է. «Ինդոնեզիան երկրի 12 կարևոր հիվանդանոցները իրանական սարքավորումներով համալրելու պատրաստակամություն է հայտնել: Իրանը և Ինդոնեզիան   ընդհանուր տեսակետներ կան Պաղեստինի, Աֆղանստանի և Մյանմարի ժողովրդին աջակցելու հարցում»
ԻԻՀ նախագահը նշել է. «Երկու երկրների պաշտոնյաների կամքն է զարգացնել և ամրապնդել տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունները։ Իմ այցով սկսվել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործընթացը»: