Մայիս 28, 2023 10:35 Asia/Tehran
  • Օմանի սուլթանի այցը Թեհրան հստակ քայլ է բարեկամության ամրապնդման և տարածաշրջանային ինտեգրման ուղղությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հրավերով Օմանի սուլթանը բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ այսօր (կիրակի) կժամանի Թեհրան։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկօրյա այցով Իրանում Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդիին ուղեկցում են այդ երկրի մի շարք նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։

Օմանի Թագավորությունը երկար տարիներ եղել է տարածաշրջանում ԻԻՀ  կարևորագույն տնտեսական և քաղաքական գործընկերներից մեկը, և Թեհրանի և Մուսկատի ռազմավարական հարաբերությունները երկու երկրներին վերածել են վստահելի բարեկամների։

Օմանի սուլթանի այսօրվա այցը Թեհրան, որն ի պատասխան ԻԻՀ նախագահի անցյալ տարվա Մուսկատ կատարած այցի է, կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղման և հարաբերությունների հետագա խորացման և, իհարկե, շարունակականության վրա։ Թեհրանի և Մուսկատի միջև բարեկամությունը ոչ միայն մարդկանց համար է, այն նաև օգտակար կլինի երկու երկրների, այլև տարածաշրջանի մարդկանց և երկրների համար:

Պիտակ