Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահը ժամանել է Թեհրան
Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու և զրուցելու Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ, նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպումից բացի, կմասնակցի նաև երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների նիստերին:
Ենթադրվում է նաև, որ երկու երկրների պաշտոնյաների միջև կստորագրվեն համագործակցության փաստաթղթեր, որից հետո Ռայիսին և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մամուլի ասուլիսում կբացատրեն իրենց բանակցությունների արդյունքները։
Հաղորդման համաձայն, Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահը կհանդիպի և կզրուցի նաև Իսլամական խորհրդարանի նախագահի և Իրանի Նպատակահարմարության խորհրդի ղեկավարի հետ։