ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական որոշ գործեր փակվել են
Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է. «ՄԱԳԱՏԷ-ն նոր զեկույցում հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներում, որտեղ նախորդ տարի տեսահսկվող սարքերն Իրանի որոշմամբ հեռացվել էին, դրանք կրկին տեղադրվել են»:
Գործակալությունը հայտարարել է, որ 84 տոկոս հարստացված մասնիկների վերաբերյալ Իրանի բացատրությունները համահունչ են գործակալության տեսուչների գնահատականներին, և գործակալությունն այս փուլում այլ հարցեր չունի։
Ըստ այս հաղորդման՝ գործակալությունը դադարեցրել է հետաքննությունն Իրանի Մարիվանում ուրանի հայտնաբերման վերաբերյալ, և այս հարցն այլևս մնացած հարցերի թվում չէ։
Հարկ է նշել, որ ՄԱԳԱՏԷ-ում կեղծ մեղադրանքներ հնչեցնելով, արևմտյան երկրները փորձել են տարբեր գործեր հարուցել Իրանի խաղաղ միջուկային գործունեության դեմ և գործակալության ճնշման միջոցով խոչընդոտել ԻԻՀ միջուկային խաղաղ ծրագրի առաջընթացին: