Իրանը պատրաստ է նավթի արդյունաբերության ոլորտում օգնել արևմտյան պատժամիջոցների զոհ դարձած երկրներին
Իրանը պատրաստ է նավթի արդյունաբերության ոլորտում օգնել արևմտյան պատժամիջոցների զոհ դարձած երկրներին:
Sputnik-ին տված բացառիկ հարցազրույցում, ԻԻՀ նավթի փոխնախարար և Ազգային նավթաքիմիական ընկերության նախագահ Մորթեզա Շահ Միրզային հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նավթի արդյունաբերության ոլորտըում օգնել արևմտյան պատժամիջոցների զոհ դարձած երկրներին:
Անդրադառնալով այս տարի Իրանում Ռուսաստանի 2,7 միլիարդ դոլարի ներդրմանը, Շահ Միրզային ասել է. «Իրանի ներդրումային փաթեթները շատ գրավիչ են։ Տեխնիկական հագեցվածությունը, նավթի ու գազի հսկայական պաշարները, մուտքը դեպի Պարսից ծոց և Օմանի ծովի բաց ջրեր և մերձությունը համաշխարհային կարևոր շուկաներին, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Աֆրիկան, էժան աշխատուժի առկայությունը և ահանջվող տեխնոլոգիաների ու սարքավորումների առկայությունը, կարող է շատ գրավիչ լինել ցանկացած ընկերության, այդ թվում՝ ռուսական խոշոր ընկերությունների համար»:
Նշենք, որ Ռուսաստանը համարվում է Իրանում ամենամեծ ներդրողը։ Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ ռուսական ներդրումները Իրանի նավթագազային ոլորտում կարող են հասնել 40 միլիարդ դոլարի։