Մեկնաբանություն-Իրան-Հայաստան. ռազմավարական հարևանություն և տարածաշրջանային համագործակցության նոր հորիզոններ
Որպես Հարավային Կովկասի երկու պատմական հարևաններ՝ Իրանն ու Հայաստանն ունեն երկկողմ համագործակցությունը զարգացնելու բազմազան և փոխլրացնող կարողություններ, որոնք, տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, հիմա առավել քան երբևէ, կարևոր են։
Մոտ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը, ստիպված է ամրապնդել իր կապերը իր հարավային երթուղիների հետ՝ տարածաշրջանային և համաշխարհային շուկաներ մուտք գործելու համար, և Իրանը կարևոր դեր է խաղում այս հարցում։ Մյուս կողմից, Թեհրանը Հայաստանը համարում է հուսալի դարպաս դեպի Կովկաս, ԵԱՏՄ և նույնիսկ եվրոպական շուկաներ. մի երթուղի, որը կարող է ամրապնդել Իրանի առևտրային և տարանցիկ հավասարակշռությունը։
Շատ տարածաշրջանային հարաբերություններից տարբերվող՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները քաղաքական և անվտանգության առումով կայուն են և ավելի քիչ են տուժել էթնիկ և աշխարհաքաղաքական լարվածությունից։ Այս առանձնահատկությունը հարմար հարթակ է ստեղծել էներգետիկայի, տրանսպորտի, գիտահեն տնտեսության, զբոսաշրջության և արդյունաբերության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության զարգացման համար։ Վերջին տարիներին, և հատկապես Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումներից հետո, Հայաստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և դիվերսիֆիկացնում է իր տնտեսական գործընկերներին, և Իրանը այս համատեքստում հանդես է գալիս որպես հուսալի տարածաշրջանային գործընկեր։
«Թասնիմ» լրատվական գործակալության կհաղորդմամբ՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների սահմանափակումներն Իրան-Հայաստան երթուղին դարձրել են Երևանի տնտեսության և էներգետիկ անվտանգության կարևորագույն զարկերակներից մեկը։ Այս փոխկախվածության ամենակարևոր օրինակներից են Իրան-Հայաստան գազատարը, էլեկտրաէներգիայի և գազի փոխանակումը, ինչպես նաև վերականգնվող էներգիայի զարգացման ոլորտում համագործակցությունը։
Էներգետիկայի ոլորտում Իրանը կարող է արդյունավետ դեր խաղալ Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունները մեծացնելով, թե էլեկտրակայանների և վերականգնվող էներգիայի նախագծերին մասնակցելով։ Ի տարբերություն դրա, Հայաստանը կարող է ապահովել Իրանի հյուսիսարևմտյան շրջանների համար ցուրտ եղանակներին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մի մասը։ Տնտեսական օգուտներից բացի, այս համագործակցությունը կարևոր է նաև տարածաշրջանային էներգետիկ ցանցի կայունության տեսանկյունից։
Տրանսպորտի և տարանցման ոլորտում Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը, որպես Պարսից ծոցը Սև ծովին կապող այլընտրանքային երթուղի, բարձր հզորություն է ստեղծում երկու երկրների համար։ Նորդուզ-Մեղրի ճանապարհի զարգացումը, ուղիղ չվերթների ավելացումը և երկարաժամկետ երկաթուղային նախագծերը կարող են զգալիորեն մեծացնել երկկողմ և տարածաշրջանային առևտրի ծավալը։ Այս երթուղին կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և ռազմավարական հնարավորություն է Իրանի համար՝ տարածաշրջանային միջանցքային մրցակցության մեջ։
Տնտեսական համագործակցությունը չի սահմանափակվում միայն էներգետիկայով և տարանցիկ տրանսպորտով։ Հայաստանն ունի զգալի համեմատական առավելություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափների և թվային տնտեսության ոլորտներում, իսկ Իրանը՝ իր մեծ շուկայով և լայնածավալ մարդկային ռեսուրսներով, կարող է հարմար վայր լինել հայկական տեխնոլոգիական ծառայությունների և արտադրանքի համար։
Մյուս կողմից, իրանական ընկերությունները ներկա են Հայաստանում պղնձի արդյունահանման, սննդի արդյունաբերության, ջերմոցային գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտներում։
Զբոսաշրջության և մշակույթի ոլորտում պատմական ընդհանրությունները և աշխարհագրական մոտիկությունը հնարավորություն են տվել մշակել համատեղ զբոսաշրջային փաթեթներ, ավելացնել հասարակական ուղևորությունները և ամրապնդել մշակութային դիվանագիտությունը։
Այս հնարավորությունները վկայում են, որ Իրան-Հայաստան հարաբերությունները, պարզ հարևանությունից այն կողմ, կարող են դառնալ կայուն ռազմավարական գործընկերություն. գործընկերություն, որը երկու կողմերի համար էլ ապահովում է փոխադարձ տնտեսական, անվտանգության և տարածաշրջանային օգուտներ։
Աղբյուր՝ Tasnim լրատվական գործակալություն