Հունիս 08, 2023 15:38 Asia/Tehran
  • Վիեննայում Իրանի դեսպանն արձագանքել է Ավստրիայի շարունակվող միջամտողական դիրքորոշմանը

Վիեննայում Իրանի դեսպանն արձագանքել է Իրանի ներքին գործերին Ավստրիայի շարունակվող միջամտողական դիրքորոշմանը և հակահեղափոխական տարրերից մեկի հետ այդ երկրի արտգործնախարարի հանդիպմանը։

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը երեկ  իր թվիթերյան միկրոբլոգում  արած գրառման մեջ հայտնել է Վիեննայում հակահեղափոխական տարրերից մեկի հետ հանդիպման մասին և շարունակելով Իրանի դեմ Արևմուտքի թշնամական դիրքորոշումը, նշել է, «Քաղաքացիական հասարակության վրա  ճնշումներն աճելով, մենք կշարունակենք համաշխարհային մասշտաբով աջակցել  մարդու իրավունքների պաշտպաններին»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում Իրանի դեսպան Աբբաս Բաղերփուր Արդաքանին հինգշաբթի օրը իր թվիթերյան միկրոբլոգում  հեգնանքով գրել է. «Այսպես կոչված մարդու իրավունքների ակտիվիստները», ովքեր հրապարակայնորեն պաշտպանել են Իրանի հասարակ ժողովրդի դեմ անմարդկային պատժամիջոցները, հարմար  մարդիկ են՝ հանդիպելու «այսպես կոչված մարդու իրավունքների ավետաբերների» հետ: Քայլ, որն արդյունքում հաստատում է այս հարցով հանդիպողների անհեռատեսական քաղաքական շահերը»։

Վիեննայում Իրանի դեսպանը հավելել է. -«Ժամանակը ցույց կտա, թե ով է սխալ կողմում կանգնած»։

Վերջին ամիսներին, հետևելով ԱՄՆ-ի ձախողված քաղաքականությանը, եվրոպական երկրները թշնամական և չմտածված դիրքորոշումներ են որդեգրել Իրանի նկատմամբ։ Եվրոպական երկրների արտգործնախարարները մայիսի 22-ին կայացած իրենց վերջին ամենամսյա հանդիպման ժամանակ սահմանել են Իրանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը։

Պիտակ