Իրանը և Վենեսուելան նավթային ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
(last modified Tue, 13 Jun 2023 13:26:27 GMT )
Հունիս 13, 2023 16:56 Asia/Tehran
  • Իրանը և Վենեսուելան նավթային ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Վենեսուելա կատարած այցի շրջանակներում, երկու երկրները մի քանի նավթային պայմանագրեր են ստորագրել նավթային հանքավայրերի և տերմինալների զարգացման, նավթավերամշակման և նավթաքիմիական հզորությունների վերականգնման ոլորտներում:

Իրանի 13-րդ կառավարության իշխանություն գալու հետ միաժամանակ, ավելի է ընդլայնվել Իրանի և Վենեսուելայի նավթային համագործակցությունը:

Անցած տարի այս համագործակցությունը նոր փուլ է թևակոխել իրանական սարքավորումներով և տեխնիկական գիտելիքներով Վենեսուելայի նավթավերամշակման գործարանների զարգացման մասին  նախնական պայմանագրի ստորագրման արդյունքում:

Իրանն ու Վենեսուելան ընդհանուր առմամբ ունեն աշխարհի նավթի պաշարների մոտ 40 տոկոսը,  սակայն երկու երկրներն էլ բախվում են նավթարդյունաբերության դեմ սահմանված  ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին։

Չնայած այս պատժամիջոցներին, Իրանը կարողացել է տեղայնացնել նավթարդյունաբերությանը անհրաժեշտ սարքավորումների 85 տոկոսը, որպեսզի  ներքին կարիքներն ապահովելուց բացի, տեխնիկական և ինժեներական ծառայություններ արտահանի տարածաշրջանի երկրներ և նավթային այլ երկրներ, այդ թվում՝ Վենեսուելա:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին բարեկամ երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու նպատակով Թեհրանի ժամանակով, երկուշաբթի առավոտյան գլխավորելով քաղաքատնտեսական պատվիրակություն մեկնեց  Լատինական Ամերիկայում գտնվող Վենեսուելա, Նիկարագուա և Կուբա: Կարակասն Այաթոլլահ Ռայիսիի հնգօրյա ուղևորության առաջին հանգրվանն է։

Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին Վենեսուելա կատարած այցի ժամանակ ասել էր. «Մենք Վենեսուելա ենք արտահանել ավելի քան 2,8 միլիոն նավթավերամշակման գործարանների մասեր»:

Իրանի նավթի նախարարն ընդգծել է. -«Էներգետիկայի ոլորտում Իրանի և Վենեսուելայի միջև ստորագրվել են շատ կարևոր փաստաթղթեր։ Վենեսուելայի նավթավերամշակման հզորությունների զգալի մասը, որը անտեսվել էր պատժամիջոցների պատճառով, գործարկվել է իրանցի փորձագետների գիտելիքների շնորհիվ»։

Օջին նշել է,-«Մենք լավ համագործակցություն կունենանք Վենեսուելայի հետ նավթաքիմիական, արտատարածքային նավթավերամշակման գործարանների վերականգնման, նավթահանքերի և նավթային տերմինալների զարգացման ոլորտներում»: