Հունիս 15, 2023 17:34 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը և Կուբան առաջատարներ են տարածաշրջանային ինտեգրման զարգացման գործում

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. -«Իրանը և Կուբան առաջատարներ են տարածաշրջանային ինտեգրման զարգացման գործում»։

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Կուբա կատարած այցին,Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը  թվիթերյան իր միկրոբլոգում  գրել է. -«Իրանը և Կուբան տարածաշրջանային ինտեգրման զարգացման առաջատարներից են, որոնք կարող են միմյանց  հնարավորություն տալ ներկայություն ունենալ երկրագնդի երկու կողմերում ձևավորված կոալիցիաներում»։

Իրանի ԱԳ նախարարը նաև հավելել է,-«Համագործակցության ուշադրության կենտրոնում են կենսատեխնոլոգիայի, տեխնիկական, բժշկության և էներգետիկայի ոլորտները»:

Իր թվիթերյան գրառման մեջ Իրանի ԱԳ նախարարը նշել է,-«Կուբան դոկտոր Ռայիսիի՝ Լատինական Ամերիկա կատարած տարածաշրջանային ուղեւորության վերջին հանգրվանն է»։
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի առավոտյան ժամանել է Հավանա:

Նախագահին Կուբայի պաշտոնյաները դիմավորել են երկրի միջազգային օդանավակայանում: 
 

Պիտակ