Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը ժամանել է Թեհրան
Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումից հետո, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն առաջին այցով ժամանել է Թեհրան:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպելու է նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի մյուս պաշտոնյաների հետ և քննարկելու է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր:
Արաբական որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը Սալման բին Աբդոլ Ազիզ թագավորի ուղերձն է փոխանցելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռայիսիին, որը կապված է երկու երկրների հարաբերությունների զարգացման հետ։
Ավելի վաղ Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի Իրան կատարած այցի մասին ասել էր, որ նա այս այցի ընթացքում քայլեր է ձեռնարկելու դեսպանատան բացման ուղղությամբ:
Իրանը և Սաուդյան Արաբիան երկու տարվա բանակցություններից հետո, որոնք հյուրընկալվել են Իրաքի և Օմանի կողմից, 2023 թվականի մարտի 10-ին և Պեկինում երկու երկրների ազգային անվտանգության կառույցների պաշտոնյաների մի քանի օր տեւած հանդիպումներից ու բանակցություններից հետո, հաղորդագրություն տարածելով հայտնեցին, որ Թեհրանի և Ռիադի միջև հարաբերությունները կարգավորելու պայմանավորվածության է ձեռք բերվել:
Երկու երկրներն իրենց դիվանագիտական հարաբերությունները խզել էին 2016 թվականից։
.