Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը ժամանել է Թեհրան
(last modified Sat, 17 Jun 2023 12:24:57 GMT )
Հունիս 17, 2023 15:54 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորումից հետո, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն առաջին այցով ժամանել է Թեհրան:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպելու է նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի մյուս պաշտոնյաների հետ և քննարկելու է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր: 
Արաբական որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը Սալման բին Աբդոլ Ազիզ թագավորի ուղերձն է  փոխանցելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռայիսիին, որը կապված է երկու երկրների հարաբերությունների զարգացման հետ։

Ավելի վաղ Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի Իրան կատարած այցի մասին ասել էր, որ նա այս այցի ընթացքում քայլեր է ձեռնարկելու  դեսպանատան բացման ուղղությամբ:

Իրանը և Սաուդյան Արաբիան երկու տարվա  բանակցություններից հետո, որոնք հյուրընկալվել են Իրաքի և Օմանի կողմից, 2023 թվականի մարտի 10-ին և Պեկինում երկու երկրների ազգային անվտանգության կառույցների պաշտոնյաների մի քանի օր տեւած հանդիպումներից ու բանակցություններից հետո, հաղորդագրություն տարածելով հայտնեցին, որ Թեհրանի և Ռիադի միջև հարաբերությունները կարգավորելու պայմանավորվածության  է ձեռք բերվել: 
Երկու երկրներն իրենց դիվանագիտական ​​հարաբերությունները խզել  էին 2016 թվականից։

.