Իրանի միջուկային արդյունաբերության առաջընթացը՝ իրանցի մասնագետների ինքնավստահության խորհրդանիշն է
(last modified Mon, 19 Jun 2023 14:17:18 GMT )
Հունիս 19, 2023 17:47 Asia/Tehran
  • Իրանի միջուկային արդյունաբերության առաջընթացը՝ իրանցի  մասնագետների ինքնավստահության խորհրդանիշն է

Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը երկրի միջուկային արդյունաբերության առաջընթացը համարել է իրանցի մասնագետների ինքնավստահության խորհրդանիշ։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար  Մոհամմադ Էսլամին ասել է. -«Միջուկային արդյունաբերության մասնագետները շուրջօրյա տքնաջան աշխատանքով  հետեւում են այս ոլորտում երկրի առաջընթացին ։

Իրանի Ռադիոհեռուստատեսության «Էղթեսադ» ռադիոկայանին տված հարցազրույցում Էսլամին  հավելել  է.-«Հեռուստացույցների   LCD էկրանների նոր սերունդը,որ կոչվում  է OLD , ընդհանրապես հիմնված է ծանր ջրի ածանցյալների վրա, և այսօր մենք գտնվում ենք  առաջատար երկրների շարքում»։

Իրանցի  մասնագետների մաքուր աշխատանքի  և ճշգրտության  բերումով, խոշոր երկրների կողմից  այս նյութի պահանջարկ կա:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև ասել է.-«Իրանի միջուկային գիտնականներին հաջողվել է ջրիմուռներ մշակել, որի մեկ կիլոգրամը 390 հազար դոլար արժե, և օտար երկրները պատրաստ են գնել այն»։

Էսլամին նշել է.-«Իրանցի գիտնականները վերջին երեքուկես տարիների ընթացքում ծավալուն աշխատանք են կատարել ծանր ջրի ածանցյալների վրա, և նրանց գտածոները, որոնք աշխատում են այս մեթոդով, օգտագործվում են նոր  տեխնոլոգիաներում»: