Այաթոլլահ Խամենեի. Իսլամական հեղափոխությունն Իրանը փրկեց անկումից
Այաթոլլահ Խամենեին հարյուրավոր նահատակների հայրերի, մայրերի և նրանց կանանց հետ հանդիպման ժամանակ ասել է,-«Իսլամական հեղափոխությունն Իրանը փրկեց «բարոյական, կրոնական և քաղաքական անկման» անդունդ ընկնելուց»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ ասել է,-«Հեղափոխության հաղթանակից հետո Իրանի երիտասարդները մշտապես հաստատակամ ու պատրաստ են եղել և տարբեր սադրանքների ժամանակ պարտության մատնելով թշնամուն և սպառնալիքները հնարավորությունների վերածելով, փառք ու պատիվ են բերել Իրանին»:
Հեղափոխության գերագույն առաջնորդը նահատակներին անվանել է Իրանի պատմության լավագույն հերոսները և «Ղուրանական», «ջիհադական», «մարդկային» և «հասարակական» տարբեր տեսանկյուններից լուսաբանելով նահատակների ընտանիքների բարձր դիրքը,արվեստի և մեդիա գործիչներին կոչ է արել գեղարվեստորեն վառ պահել նահատակների հիշատակը՝ երիտասարդ սերնդին օրինակ ծառայելու համար:
Նահատակների հայրերին, մայրերին և նրանց կանանց անվանելով «Սրբազան պաշտպանության, անվտանգության, սրբավայրերի պաշտպանության, և անցած տարվա անկարգությունների նման միջադեպերի դիմակայման» հերոս նահատակների հիշատակի ու հուշերի եզակի գանձ, Այաթոլլահ Խամենեին հավելել է,-«Այս հերոսների վարքագիծը, նրանց բարոյական առաջընթացը, ապրելակերպն ու նրանց կյանքում տեղի ունեցած փոփոխությունները կարող են օրինակ ծառայել հասարակության, հատկապես դեռահասների և երիտասարդների համար, ուստի մեծ դեր կարող է ունենալ նահատակների ընտանիքների հուշերի հրապարակումը»։