ԻԻՀ նախագահ. Թեհրանը դեմ է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության
(last modified Tue, 27 Jun 2023 06:32:42 GMT )
Հունիս 27, 2023 10:02 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Թեհրանը դեմ է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը համարել է կարևոր քայլ խաղաղության ճանապարհին և ասել.«ԻԻՀ-ը դեմ է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով երկու երկրի պատմական կապերին,ԻԻՀ նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Իրանը և Հարավային Կովկասի տարածաշրջանը միմյանց պատմամշակութային մասերն են»:

Ռայիսին նշել է, որ հարևանության և հարաբերությունների ամրապնդման քաղաքականությանը համահունչ Թեհրանը մեծ նշանակություն և առաջնահերթություն է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ փոխգործակցության և համագործակցության ընդլայնմանը։

Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու պատմական սահմանների նկատմամբ, Ռայիսին հավաստիացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության կամ Կովկասում արեւմտյան ռազմական ուժերի ներկայությանը, քանի որ օտարերկրացիների ներկայությունը ոչ միայն հարց չի լուծում, այլեւ նոր խնդիրներ է առաջացնում։

Նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կարևոր քայլ է խաղաղության ճանապարհին, ԻԻՀ նախագահը հավաստիացրել է, որ երկու երկրների սահմաններում տիրող անվտանգության վիճակը պետք է շատ արագ փոխվի և պետք է վերածվեն տնտեսական սահմանների:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, Ռայիսին կարևորել է Իրանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունների իրականացման ընթացքին թափ հաղորդելը:

Հայաստանի վարչապետը մանրամասն զեկույց է ներկայացրել Ադրբեջանի  հետ խաղաղության բանակցությունների  ընթացքի և վերջին վիճակի վերաբերյալ։