TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով
https://parstoday.ir/hy/news/iran-i202364-tiktok_ը_զբաղվելու_է_չինական_շուկայում_իրանական_արտադրանքը_ներկայացնելով
TikTok սոցիալական ցանցերի չինական հարթակի ներկայացուցիչները պետք է ժամանեն Իրան՝ իրանական բիզնես լոբիստական խմբի հետ բանակցելու համար, տեղեկացնում է Mehr-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2023 15:48 Asia/Tehran
  • TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով

TikTok սոցիալական ցանցերի չինական հարթակի ներկայացուցիչները պետք է ժամանեն Իրան՝ իրանական բիզնես լոբիստական խմբի հետ բանակցելու համար, տեղեկացնում է Mehr-ը։

Թեհրանի առևտրային պալատի բարձրաստիճան անդամ Հեսամ Էլդին  Աբբաս Հալլաջը  հայտնել է, որ չինական պատվիրակությունը կիրակի Իրան է ժամանելու Իրանի Առևտրի և արդյունաբերության նախարարության (MIMT) պաշտոնական հրավերով և Թեհրանի ու Պեկինի միջև առևտրատնտեսական համագործակցության աշխուժացման ջանքերի շրջանակում։

Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների ներկայությունը մեծացնելու հնարավորության քննարկումն է։

«Օգտագործելով արհեստական ինտելեկտի տվյալները և որոշելով չինացի գնորդների ճաշակը՝ այս առևտրական ընկերությունը տեսակոնտենտ է ստեղծելու, որպեսզի օգնի իրանական ընկերություններին շուկա հանել և ապրանք վաճառել Չինաստանում հայտնի հարթակների միջոցով, ինչպիսին Douyin-ն է»,- մեջբերում է անում ISNA լրատվական գործակալությունը։

TikTok-ի ներկայացուցիչների և իրանական բիզնեսի հանդիպումը կայանալու է  Iran ELECOMP 2023 խոշոր տեխնոլոգիական միջոցառման շրջանակում, որը Թեհրանում մեկնարկել է այս շաբաթ՝ կորոնավիրուսով պայմանավորված քառամյա ընդմիջումից հետո։