Չինաստանի տնտեսական պատվիրակությունը վաղը կայցելի Իրան
(last modified Thu, 06 Jul 2023 13:55:11 GMT )
Հուլիս 06, 2023 17:25 Asia/Tehran
  • Չինաստանի տնտեսական պատվիրակությունը վաղը կայցելի Իրան

Հուլիսի 7-ին Թեհրան  է ժամանելու Չինաստանի Սինցզյան նահանգի Կոմունիստական ​​կուսակցության քարտուղարի տեղակալի գլխավորած  քաղաքական, տնտեսական և մշակութային պաշտոնյաներից բաղկացած 40 հոգանոց պատվիրակությունը:


ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի Սինցզյան ինքնավար  նահանգի Կոմունիստական ​​կուսակցության քարտուղարի տեղակալ Լի Յիֆեյը և նրա գլխավորած պատվիրակությունը Թեհրան  են ժամանում  Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարիի հրավերով:

Պաշտոնական հանդիպումներից բացի, չինական պատվիրակությունը կմասնակցի Իրան-Չինաստան տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ հուլիսի 8-ին, երկու երկրների պաշտոնյաների և մասնավոր հատվածի ակտիվիստների ներկայությամբ։

Չինաստանի Սինցզյան նահանգը և Խորասան Ռազավի նահանգը որպես  գործընկեր նահանգներ վերջին տարիներին  զարգացող  հարաբերություններ են ունեցել:

Չինաստան արևմուտքում գտնվող Սինցզյան ինքնավար նահանգը պատմական Մետաքսի ճանապարհի լույսի ներքո  Իրանի հետ վաղեմի  մշակութային  կապեր ունի: