Չինաստանի տնտեսական պատվիրակությունը վաղը կայցելի Իրան
Հուլիսի 7-ին Թեհրան է ժամանելու Չինաստանի Սինցզյան նահանգի Կոմունիստական կուսակցության քարտուղարի տեղակալի գլխավորած քաղաքական, տնտեսական և մշակութային պաշտոնյաներից բաղկացած 40 հոգանոց պատվիրակությունը:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի Սինցզյան ինքնավար նահանգի Կոմունիստական կուսակցության քարտուղարի տեղակալ Լի Յիֆեյը և նրա գլխավորած պատվիրակությունը Թեհրան են ժամանում Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարիի հրավերով:
Պաշտոնական հանդիպումներից բացի, չինական պատվիրակությունը կմասնակցի Իրան-Չինաստան տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ հուլիսի 8-ին, երկու երկրների պաշտոնյաների և մասնավոր հատվածի ակտիվիստների ներկայությամբ։
Չինաստանի Սինցզյան նահանգը և Խորասան Ռազավի նահանգը որպես գործընկեր նահանգներ վերջին տարիներին զարգացող հարաբերություններ են ունեցել:
Չինաստան արևմուտքում գտնվող Սինցզյան ինքնավար նահանգը պատմական Մետաքսի ճանապարհի լույսի ներքո Իրանի հետ վաղեմի մշակութային կապեր ունի: