Հինգշաբթի օրը կայացել է ՀԳՀԾ-ի իրագործման թեմայում ՄԱԿ-ի նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i202574-Հինգշաբթի_օրը_կայացել_է_ՀԳՀԾ_ի_իրագործման_թեմայում_ՄԱԿ_ի_նիստը
Եթե կողմերից մեկին պետք է մեղադրել ՀԳՀԾ-ի ներկա իրավիճակի համար, ապա դա պետք է լինի Միացյալ Նահանգները:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 07, 2023 07:14 Asia/Tehran
  • Հինգշաբթի օրը կայացել է ՀԳՀԾ-ի իրագործման թեմայում ՄԱԿ-ի նիստը

Եթե կողմերից մեկին պետք է մեղադրել ՀԳՀԾ-ի ներկա իրավիճակի համար, ապա դա պետք է լինի Միացյալ Նահանգները:

ՀԳՀԾ-ի համար որպես հիմք հանդիսացած ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի իրագործման վերաբերյալ զեկույցի վերանայմանը նվիրված ՄԱԿ ԱԽ հինգաբթի օրվա նիստում, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրվանին հայտարարել է. «Ես ուզում եմ սկսել գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արված հայտարարությունից, որը ՀԳՀԾ-ն ներկայացնում է որպես լավագույն հասանելի տարբերակ: Իրականում այդպես էլ կա, քանի որ այն ժամանակ գոյություն ունեցած պայմանների համաձայն, այս համաձայնությունն ամենակենսունակ տարբերակն էր, և մինչ օրս առկա տարբերակների մեջ լավագույնն ու արժեքավորը»։

 Իրվանին նշել է. «Ցավոք սրտի, խորհրդի որոշ անդամներ, հատկապես՝ ԱՄՆ-ն, որոշել են փակել իրենց աչքերը իրականության վրա և անտեսել ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակի իրական  պատճառները։ Անտեսելով իրենց կողմից սեփական պարտավորությունների կատարման հարցում  թերացումն, այդ  երկրները մեղադրանքներ են հնչեցնում Իրանի հասցեին»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նշել է. «Եթե կողմերից մեկին պետք է մեղադրել ՀԳՀԾ-ի ներկա իրավիճակի համար, ապա դա պետք է լինի Միացյալ Նահանգները, որը 2018 թվականին  միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից և «առավելագույն ճնշման» ձախողված քաղաքականության շրջանակներում վերականգնեց Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները»:

Իրվանին հավելել է. «Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ որոշ հայտարարություններ արվել են՝ հիմնվելով Իսրայելի ռեժիմի տրամադրած կեղծ տեղեկատվության  վրա, նպատակ ուենալով քաղաքական ճնշում գործադրել Իրանի վրա։ Իր անքակտելի իրավունքներն իրացնելու ճանապարհին և հավատարիմ մնալով իր միջազգային պարտավորություններին, Իրանը վճռական է՝ ակտիվորեն շարունակել իր խաղաղ միջուկային գործունեությունը, ներառյալ՝ ՄԱԳԱՏԷ-ի մոնիտորինգի պահյմաններում  անհրաժեշտ մակարդակներով հարստացումը»: 

Նրա խոսքով. «Հաշվի առնելով թիվ 2231 բանաձևի շրջանակն ու իրավասությունը, ինչպես նաև այն, որ բանաձևում անդրադարձ չկա տարածաշրջանային խնդիրներին, այս հարցին համաձայնագրի շրջանակում ցանկացած անդրադարձ պարզապես խնդրի շահարկում է: Իրանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների ակտիվ մասնակցությամբ՝ հիմնված միջազգային օրենքների, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության, համագործակցության և երկխոսության սկզբունքների վրա: Ակնհայտ է, որ ԱԽ որոշ անդամների կողմից տարածաշրջանային խնդիրների արծարծման նպատակն ուշադրությունը տարածաշրջանում իրենց ռազմական ուժերի տեղակայումից և որոշ երկրների մեծ քանակությամբ սպառազինության վաճառքից  շեղելն է: Իսկ որ ամենակարևորն է, այդպիսով փորձ է արվում կոծկել Իսրայելի ռեժիմի հանցագործությունները և ապակայունացնող գործողությունները, որի զանգվածային ոչնչացման զենքի զինանոցը  և ռազմական արկածախնդրությունը  շարունակում են սպառնալ  մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»:

Իրվանին նշել է. «Իրանի տիեզերական և հրթիռային ծրագրերը դուրս են 2231 բանաձևի շրջանակներից կամ իրավասությունից: Եվս մեկ անգամ պետք է կրկնեմ, որ ճնշումը, ահաբեկումն ու սպառնալիքներն անարդյունավետ են։ Մենք պատրաստ ենք վերսկսել բանակցություններն առաջին իսկ հնարավորության դեպքում՝ ՀԳՀԾ-ի վերականգնման և բոլորի կողմից դրա լիարժեք իրականացումն ապահովելու համար»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱԽ 2231 բանաձևի վերաբերյալ իր վերջին զեկույցում խնդրել է Միացյալ Նահանգներին ՀԳՀԾ-ի համաձայն չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցներն ինչպես նաև երկարաձգել Իրանի հետ նավթի առևտրի հետ կապված բացառությունները: