Մեկնաբանություն- ԻԻՀ ԱԳ նախարարի Բաքու կատարած այցի ձեռքբերումները
(last modified Sun, 09 Jul 2023 06:43:29 GMT )
Հուլիս 09, 2023 10:13 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԻԻՀ ԱԳ նախարարի Բաքու կատարած այցի ձեռքբերումները

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի Բաքու կատարած այցի ձեռքբերումները կարելի է գնահատել երկկողմ և միջազգային մակարդակներում:

1. Միջազգային մակարդակում

Չմիավորման շարժման արտաքին գործերի նախարարների հանդիպման համատեքստում Հուլիսի 2-ին Բաքվում մեկնարկեց «Չմիավորման շարժում՝ միասնական և ուժեղ՝ ի հայտ եկած մարտահրավերների դեմ» երկօրյա համաժողովոը, որին մասնակցում էր նաև ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը: Համաժողովոմ ունեցած ելույթում Աբդոլլահյանը կարևորեց աշխարհում բազմակողմանիության վրա հիմնված կարգի ամպրապնդումը և հայտարարեց, որ Իրանը դեմ է միջազգային հարաբերություններում մեկ կամ մի քանի արևմտյան տերությունների գերակայությանը։ Համաժողովր շրջանակներում Աբդոլլահյանը մասնակցել է նաև Պաղեստինի աջակցության հանձաժողովի նսիտին, որում ունեցած ելույթում դատապարտել է Ջենին ճամբարի վրա իսրայելցիների վերջին հարձակումն, ինչեպս նաև ռեժիմի հետ որոշ երկրների հարաբերությունների կարգավորումը: Իրանի դիրքորոշման շնորհիվ համաժողովը վերածվեց հաթակի՝ Պաղեստինի ժողովրդին աջակցություն հայտնելու համար, իսկ օկուպացված տարածքներում ռեժիմի վարած ավանաշինության քաղաքականության շարունակությունն արժանացավ շարժման անդամների խիստ հակազդեցությանը:

2. Երկկողմ մակարդակում

Ինչպես և ակնկալվում էր, Աբդոլլահյանի և ադրբեջանցի պաշտոնատարների, հատկապես ԱՀ նախագահի հետ հանդիպումն արդյունավետ դեր խաղացին թյուրիմացությունների լուծման և երկու հարևանների և եղբայրական հարաբերությունների բարելավման հարցում: Հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ Բաքուն հարաբերություններն ամրապնդելու և վեճերը լուծելու համար դիվանագիտական ճանապարհով գնալու ցանկություն ունի, ինչն Իրանը ողջունում է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքին և ԻԻՀ դատական համակարգի հետևողականնությանն այս հարցի կապակցությամբ, ապա Թեհրանի և Բաքվի միջև առկա խնդիրներից և տարաձայնություններից մեկը հարձակվողի դատավարությունն է: Իրանի իշխանությունները բոլոր մակարդակներում դատապարտել են հարձակումը:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակմանը, հարգելով Իրանի պատմական ուղիները: Այս դիրքորոշումը դրական է համարվում և կարող է արագացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների լուծումը։ Այն, որ Բաքուն կապի ուղիները փակելու և սահմանները փոխելու մտադրություն չունի, մշտապես կարևորվել է Իրանի կողմից: Չմիավորման շարժման նիստում ունեցած ելույթում Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Մենք համոզված ենք, որ այս տարածաշրջանը կարող է դառնալ տրանսպորտային միջանցք ինչպես ներսում, այնպես էլ դրանից դուրս: Իրանը պատրաստ է նպաստել այդ նպատակի իրականացմանը՝ օգտագործելով իր կարողությունները:

Թեհրան-Բաքու հարաբերությունների բարելավումը զայրացնում է որոշ երկրների, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմին, և երկու երկրները պետք է զգույշ լինեն, որպեսզի չհայտնվեն թշնամիների ազդեցության տակ: Պարոն Ալիևի դիրքորոշումն է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որպեսզի իր տարածքից սպառնալիքներ հնչեն տարածաշրջանի և Իրանի դեմ»։ Ալիևի այս դիրքորոշումը կհաիսթափցնի Իսրայելին, որը նպատակ ուներ քայքայել Թեհրան-Բաքու հարաբերությունները: Բաքվում ԱԳ նախարարի խելամիտ ներկայությունը և երկկողմ հանդիպումները ցույց տվեցին, որ Ադրբեջանիը երկար ժամանակ անց հասկացել է դիվանագիտությունը և երկխոսությունը լավագույն ճանապարհն են տարաձայնությունները լուծելու համար: