Ռայիսի. Աֆրիկայի հետ Իրանի հարաբերությունների ամրապնդումն իմ այցի գլխավոր նպատակներից էր
Անդրադառնալով աֆրիկյան երեք երկրներ կատարած իր այցերին, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Աֆրիկան հնարավորությունների մայրցամաք է և չպետք է անտեսվի»։
Քենիա, Ուգանդա և Զիմբաբվե կատարած այցերից հետո Իրան ժամանած Ռայիսին, անդրադառնալով այցերի արդյունքներին, ասել է. «Աֆրիկա մայրցամաքի հետ մեր հարաբերություններն ինչպես Ասիա ու այլ մայրցամաքների երկրների հետ մեր հարաբերությունները կարևոր են, և չպետք է անտեսել կապն այս մայրցամաքի հետ, որն ունի մեծ հնարավորություններ»։
Անդրադառնալով իրանական գիտելիքահենք արտադրանքով աֆրիկյան երկրների հետաքրքրությանն Իրանի նախագահը նշել է. «Հումքի և հիմնական ապրանքների մատչելի գնով մատակարարման դյուրացումը և այդ երկրներում տարբեր մշակության ծրագրերի իրականացման հնարավորությունն այցի նպատակներից էին, որոնք հաջողությամբ իրականացվեցին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նավթաքիմիական ապրանքների և նյութերի վաճառքի դիմաց Իրանն այդ երկրներից կներմուծի հիմնական ապրանքներ»:
Ռայիսին հայտարարել է, որ այս երկրների հետ Իրանի երկկողմ հարաբերությունների բարելավումն անպայման կհանգեցնի տարածաշրջանային ու միջազգային համագործակցության ամրապնդմանը։
Նա հավելել է. «Իրանն այս երկրների հետ ունի ընդհանուր դիրքորոշումներ միակողմանիության դեմ և պայքարի, մարդու իրական իրավունքների պաշտպանության, ընտանիքի միասնության պահպանման և բարոյական նորմերի ոտնահարման դեմ պայքարի վերաբերյալ, ինչն այսօր խրախուսում են արևմտյան երկրները»։