Պուտինի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Մոսկվայում ԻԻՀ դեսպանի հետ
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Մոսկվայում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Դաշնությունը հարգում է բարեկամ Իրանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ փոխարտգործնախարար, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովն ուրբաթ օրը հանդիպել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Հանդիպմանն արձագանքելով վերջերս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հրապարակված լուրերին, Բոգդանովն ընդգծել է, որ իր երկիրը հարգում է ԻԻՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարբեր հարցերի, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վերջին վիճակի շուրջ: