Ուրմիա լճի ֆլամինգոները
Այս օրերին Ուրմիա լիճ ազգային պարկի ջրաճահիճներում հավաքվել են ավելի քան 30 հազար ֆլամինգոներ
Iran Press-ի փոխանցմամբ՝ Ուրմիա լճի ֆլամինգոներն ունեն երեք միգրացիոն ուղղություններ, որոնք ներառում են Հնդկական օվկիանոսը, Միջերկրական ծովը և Շադգան ծովածոցը Իրանում:

Ուրմիա լիճ ազգային պարկի ֆլամինգոն պատկանում է «մեծ ֆլամինգո» տեսակին։ Արտեմիայի առկայությունն Ուրմիա լճում ֆլամինգոների ներկայության ամենակարևոր պատճառներից է։ Արտեմիան օրգանիզմի տեսակ է, որն ապրում է աղի ջրում։ Ուրմիա լիճն Արտեմիայի ամենահարուստ աղբյուրներից մեկն է աշխարհում։

Ուրմիա լիճը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ֆլամինգո թռչունների ամենակարևոր և ամենամեծ բնակավայրերից մեկն է: Ուրմիա լճում ֆլամինգոների առկայությունը ավելացրել է Արևմտյան Ատրպատական նահանգի զբոսաշրջության գրավչությունը: