ՌԴ–ի և Իրանի պաշտպանության փոխնախարարները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
Հուլիս 22, 2023 17:17 Asia/Tehran
ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
« Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը բանակցել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոջաթոլլա Ղորեյշիի հետ»։
Նշվում է, որ բանակցություններն ընթացել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցերի շուրջ:
Բացի այդ, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային իրադրության հարցերի շուրջ։
Պիտակ