Բաղերի Քանի. Եվրոպայում Ղուրանի այրումը մարդու իրավունքների ոտնահարման վառ օրինակ է
(last modified Sun, 23 Jul 2023 15:12:42 GMT )
Հուլիս 23, 2023 18:42 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. Եվրոպայում Ղուրանի այրումը մարդու իրավունքների ոտնահարման վառ օրինակ է

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «Եվրոպայում Ղուրանի այրման կրկնությունը մարդու իրավունքների կեղծ ջատագովների կողմից մարդու իրավունքների ոտնահարման վառ օրինակ է»:

ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական  հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին  կիրակի օրը Թեհրանում Կատարի արտաքին գործերի նախարարի խորհրդական՝ Մոհամմեդ բեն Աբդուլազիզ Ալ-Խալիֆիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մի շարք եվրոպական երկրներում Սուրբ Ղուրանի  նկատմամբ ցուցաբերված անարգանքին, հայտարարել է, որ Ղուրանի այրումը նշանակում է տոնել խավարամտության սատանայի  և  մութ դարաշրջանի (միջնադարի)  վերադարձն այդ երկրներ»:

Նշելով,որ Շվեդիայում և Դանիայում Ղուրանի այրումը արդարացնում են խոսքի ազատության պատրվակով, Բաղերի Քանին ասել է,-«Գրքերն ու մտքերը այրելը ազատություն չէ, այլ դա  բարբարոսություն է, և այս կառավարությունները պարտավոր են կանխել մշակութային բարբարոսությունն  իրենց երկրներում, և աշխարհի բոլոր պատասխանատու կառավարությունները, հատկապես իսլամական կառավարությունները, պարտավոր են  միավորելով կարողությունները և անհատական և՛ հավաքական ձևով  լրջորեն դիմակայել մշակութային բարբարոսությանը»: 

Մոհամմեդ Ալ-Խալիֆին անդրադառնալով Թեհրանի և Դոհայի միջև համակողմանի և զարգացող հարաբերություններին, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև շարունակական խորհրդակցությունները համարեց հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր դռներ բացելու ճանապարհին խոչընդոտները վերացնելու երկու կողմերի լուրջ կամքի նշան և ընդգծեց Իրանի հետ տնտեսական հարաբերությունները բարելավելու իր երկրի վճռականությունը։

Հաղորդման համաձայն, իրանցի և կատարցի  երկու բարձրաստիճան դիվանագետներ նաև ընդգծել են ,որ իսլամական աշխարհը ատում է Սուրբ Ղուրանի նկատմամբ թույլ տրված հանցագործությունը և պահանջել են իսլամական երկրները միասնաբար Իսլամական  համագործակցության կազմակերպության շրջանակում  միջոցներ ձեռնարկեն նման քայլերին դիմակայելու  համար: