Հուլիս 25, 2023 17:27 Asia/Tehran
  • Իրանից Հայաստան արտահանման ծավալն աճել է 38 տոկոսով

Իրանի հանքարդյունաբերության և առևտրի արդյունաբերության տան Միջազգային հարաբերությունների և առևտրի զարգացման հանձնաժողովի խոսնակն ասել է. «Այս տարվա գարնանը Հայաստանի հետ Իրանի ոչ նավթային առևտուրը հասել է ավելի քան 335 հազար տոննայի՝ 101 միլիոն 747 հազար դոլար արժեքով»։

Սեյյեդ Ռուհոլլահ Լաթիֆին, անդրադառնալով անցած տարի Իրանից Հայաստան ոչ նավթային ապրանքների արտահանման 53 տոկոս աճին, ասել է. «Այս միտումն ավելի մեծ թափ է հավաքել այս գարնանը՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճելով 38,4%-ով»։
Նա հավելել է. «Իրանը հետևում է իր հարևանների հետ համապարփակ հարաբերությունները զարգացնելու քաղաքականությանը՝ փոխադարձ հարգանքի, տարածքային ամբողջականության և ընդհանուր շահերի ապահովման պահպանման տեսանկյունից, և Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը նույնպես պետք է գնահատել  այս շրջանակներում»։
Լաթիֆին ասել է. «Չնայած համեմատաբար փոքր բնակչությանը, Հայաստանը Իրանի դարպասն է դեպի 184 միլիոն բնակչությամբ և 500 միլիարդ դոլար արժողությամբ առևտրի շուկայով ԵԱՏՄ   և Արևելյան Եվրոպա»:
Անդրադառնալով Իրանից Հայաստան արտահանվող ապրանքներին, Լաթիֆին ասել է. «Իրանից Հայաստան արտահանման ավելի քան 22%-ը կազմում է պողպատը»։
Նրա խոսքով. «Կովկասյան տարածաշրջանում հարևանների միջև հարաբերությունների ամրապնդմամբ և լարվածության նվազմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ և ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությամբ, Հայաստանի միջոցով, ինչպես նաև այլ ուղիներով (հյուսիսային նավահանգիստներ դեպի Ռուսաստան և Ղազախստան, ցամաքային և երկաթուղային  ուղիներ  Ռուսաստանից դեպի Ադրբեջան)  ԵԱՏՄ-ի ու Արևելյան Եվրոպայի հետ Իրանի առևտրի ծավալները կաճեն»: