Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կմեկնի Պակիստան
Հուլիս 27, 2023 15:30 Asia/Tehran
Պակիստանյան թերթը հայտնել է հաջորդ շաբաթ Իրանի արտգործնախարարի Պակիստան կատարելիք այցի մասին։
Պակիստանյան «Nation» թերթն իր վերջին համարում, վկայակոչելով այս երկրի արտաքին գործերի նախարարության իրազեկ աղբյուրները, գրել է,-«Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հաջորդ շաբաթ երկօրյա այցով կժամանի Իսլամաբադ»: Ըստ թերթի, այս ուղեւորությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին և 4-ին, և Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի և կբանակցի այդ երկրի պաշտոնյաների, այդ թվում՝ Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո Զարդարիի հետ։
Իրանի և Պակիստանի արտգործնախարարները բանակցություններից հետո այդ երկրի ԱԳՆ-ում հանդես կգան համատեղ ասուլիսով:
Պիտակ