Կայանալու է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման 104 անդամների դատավարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i203754-Կայանալու_է_Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբավորման_104_անդամների_դատավարությունը
Թեհրանի նահանգի քրեական դատարանը հայտարարել է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 104 անդամների դատավարության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2023 07:07 Asia/Tehran
  • Կայանալու է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման 104 անդամների դատավարությունը

Թեհրանի նահանգի քրեական դատարանը հայտարարել է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 104 անդամների դատավարության մասին։

Դատական իշխանության մեդիա կենտրոնի փոխանցմամբ՝ Թեհրանի նահանգի քրեական դատարանը հայտարարել է, որ այս դատարանում հարուցված գործի համաձայն՝ կայանալու է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման 104 անդամների դատավարությունը:
Թեհրան նահանգի քրեական դատարանը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման փախուստի դիմած անդամներից պահանջել է դատարանին ներկայացնել իրենց փաստաբանին՝ հարուցված գործը վարելու գործընթացում իրենց պաշտպանելու համար, հակառակ դեպքում, ըստ օրենքի, համապատասխան որոշում կընդունվի։
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը պատասխանատու է ավելի քան 17000 իրանցիների, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների, պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների, անմեղ շարքային քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների սպանության համար: