Ադրբեջանի և Իրանի միջև երկաթուղային ճանապարհով ապրանքափոխանակության 63 տոկոս աճ է գրանցվել
Իրանի հյուսիսային երկրորդ շրջանի երկաթուղիների գլխավոր տնօրենը հայտարարել է Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային ճանապարհով ապրանքփոխանակության 63 տոկոս աճի մասին:
Իրանի հյուսիսային երկրորդ շրջանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Ղոլամհոսեյն Վալադին հայտարարել է Աստարայի սահմանային տերմինալում բեռների արտահանման, ներմուծման և տարանցման 63% աճի մասին:
Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Իրանի հյուսիսային երկրորդ շրջանի երկաթուղիների գլխավոր տնօրենն ասել է. «Վերջին չորս ամիսների ընթացքում Աստարայի երկաթուղային տերմինալում Ադրբեջանի հետ փոխանակվել է 226 հազար տոննա ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի քան 63 տոկոս աճ է ցույց տալիս»:
Վալադին նշել է, որ այս տարվա չորս ամիսներին (իրանական 1402թ.) երկաթուղով ներկրված ապրանքների քանակը կազմել է 69 հազար 455 տոննա և հավելել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (1401թ.) 32420 տոննայի դիմաց, այս ցուցանիշն աճել է 114%-ով:
Իրանի հյուսիսային երկրորդ շրջանի երկաթուղիների գլխավոր տնօրենը հավելել է.«Այս տարվա առաջին չորս ամիսներին Աստարայի երկաթուղային տերմինալից արտահանվել է ավելի քան 68 հազար տոննա ապրանք, ինչպես նաև տարանցվել է մոտ 88 հազար տոննա ապրանք»։
Վալադին ասել է.«Իրանի երկաթուղային այս գծից Ադրբեջան արտահանվող գլխավոր ապրանքներն են՝ ցիտրուսային մրգերը, ցեմենտը, քիմիական նյութերը, սալիկներն ու սննդամթերքը: Փայտը, փայտանյութը, եգիպտացորենը և ոսպը ևս տարանցվող և ներմուծվող գլխավոր ապրանքներն են համարվում»: