Իրանը և Պակիստանը 4 փաստաթուղթ են ստորագրել առեւտրատնտեսական համագործակցության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i204020-Իրանը_և_Պակիստանը_4_փաստաթուղթ_են_ստորագրել_առեւտրատնտեսական_համագործակցության_մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Պակիստանը 4 փաստաթուղթ են ստորագրել առեւտրատնտեսական համագործակցության մասին:Այս մասին հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 03, 2023 17:50 Asia/Tehran
  • Իրանը և Պակիստանը  4 փաստաթուղթ  են ստորագրել  առեւտրատնտեսական համագործակցության մասին

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Պակիստանը 4 փաստաթուղթ են ստորագրել առեւտրատնտեսական համագործակցության մասին:Այս մասին հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը:

Իրանի և Պակիստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին չորս փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների ԱԳ նախարարների և քաղաքական ու տնտեսական ոլորտի պաշտոնյաների ներկայությամբ: 

Այս փաստաթղթերը ներառում են երրորդ համատեղ ներդրումային կոմիտեի  և երրորդ համատեղ բանկային կոմիտեի ամփոփագիրը, առևտրի ռազմավարական պլանի  5 տարով  երկարաձգումը և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հուշագիրը։

Իրանի տնտեսական պատվիրակությունը վերջին երկու օրերին ժամանել է Պակիստան և անցկացրել տնտեսական խորհրդակցություններ։

Այսօր առավոտյան Իրանի արտգործնախարարին դիմավորել է իր պակիստանցի գործընկերը, և մինչ երկկողմ բանակցությունների մեկնարկը, նրանք բարեկամության ծառ են տնկել Պակիստանի ԱԳՆ բակում։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեկ (չորեքշաբթի) երեկոյան Թեհրանից մեկնել է Իսլամաբադ՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու և խորհրդակցելու նպատակով։