Իրանի 4 միլիարդ դոլարի ներդրումը` անկախ հանքավայրերից գազի արդյունահանումն ավելացնելու համար
(last modified Mon, 07 Aug 2023 13:01:34 GMT )
Օգոստոս 07, 2023 16:31 Asia/Tehran
  • Իրանի 4 միլիարդ դոլարի ներդրումը` անկախ հանքավայրերից գազի արդյունահանումն ավելացնելու համար

Իրանի Կենտրոնական շրջանների նավթային ընկերության գործադիր տնօրենը հայտնել է անկախ հանքավայրերից գազի արդյունահանումն ավելացնելու համար 4 միլիարդ դոլարի ներդրման մասին։

Մեհդի Հեյդարին, անդրադառնալով գազի արդյունահանման ծավալների մեծացման հրատապ ծրագրին, ասել է. «Ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրմամբ ամենակարեւոր նախագծերից մեկը՝ հրատապ ծրագիրն է, որը ներկայացված է 15 փաթեթի տեսքով, որի ամբողջացման արդյունքում  Հարավային Փարս հանքավայրի մոտավորապես  հինգ  ֆազեր  կավելանան գազի արդյունահանմանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հեյդարին հավելել է. «Հարավային Փարսի  ընդլայնման ծրագրի ավարտմամբ  գազի արդյունահանման ոլորտում այժմ հատուկ ուշադրություն է դարձվում կենտրոնական շրջանների նավթին, և այս ընկերությունը ակտիվ է երկրի 17 նահանգներում նավթի և գազի արդյունահանման համար»:

Իրանի Կենտրոնական շրջանների նավթային ընկերության գործադիր տնօրենը նաև ասել է. -«Այս հրատապ  ծրագիրը ներառում է Ֆարս, Բուշեհր և Հորմոզգան նահանգներում  Թուս, Բաբաղիր և Բիսոթուն հանքավայրերի ընդլայնումը  և 10 գազի հանքավայրերի շահագործումը»:

Իրանը նավթի պաշարներով չորրորդ և , գազի պաշարներով՝ երկրորդ երկիրն է աշխարհում, իսկ ածխաջրածինների պաշարներով աշխարհի ամենախոշոր  երկիրն է համարվում։