Ադրբեջանն ու Հունգարիան 2026-ի սկզբին ևս մեկ նավթագազային պայմանագիր կստորագրեն
Ադրբեջանն ու Հունգարիան 2026 թվականի սկզբին կստորագրեն նավթագազային ոլորտում համագործակցության հերթական պայմանագիրը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Այսօր Ալիևը և Օրբանը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Ավելի վաղ Բուդապեշտում կայացել էր նրանց ընդլայնված կազմով հանդիպումը:
«Հունգարա-ադրբեջանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ։ Մենք բարեկամ երկրներ ենք, ռազմավարական գործընկերներ։ Հունգարիայի և Ադրբեջանի միջև շատ նմանություններ կան, որոնցից մեկը մեր պատմական արմատներն են։ Մենք հաջողությամբ համագործակցում ենք նաև էներգետիկ ոլորտում։ Հունգարական ընկերությունները բաժնեմաս ունեն Ադրբեջանի նավթագազային երկու հիմնական նախագծերում՝ «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և «Շահդենիզ» հանքավայրերում։ Հաջորդ տարվա սկզբին կստորագրվի հերթական նավթագազային պայմանագիրը", - ասել Է Ադրբեջանի նախագահը ։
Նրա խոսքով՝ հունգարական ընկերությունը կսկսի աշխատել ադրբեջանական նավթահանքերում։