Արաղչի. Հեղափոխության առաջնորդը հստակեցրեց հարստացման հետ կապված խնդիրը
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ վերջին դիրքորոշումներին՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարը ընդգծեց. «Ուրանի հարստացումը բանակցությունների առարկա չէ, և հեղափոխության գերագույն առաջնորդը նույնպես այսօր հստակեցրեց այս հարցը»։
Անդրադառնալով ամերիկացի պաշտոնյաների վերջին հայտարարություններին՝ Աբբաս Արաղչին նրանց դիրքորոշումները անվանել է «անտրամաբանական և անհիմն» և ասել. «Իրանն անհապաղ արձագանքել է նրանց հրապարակային հայտարարություններին և մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին»։ Նա հավելեց. «Մենք բանակցություններ սկսեցինք Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար, բայց մենք երբեք զիջումների չենք գնալու այդ իրավունքների հարցում»։
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կիրակի օրը ևս արձագանքելով Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցչի հայտարարությանը, ով նույնիսկ մեկ տոկոսի մակարդակով հարստացումը համարել էր անընդունելի՝ ասել է. «Ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի, և եթե անիրատեսական պահանջները կրկնվեն, բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի»։
Արաղչին նշել է, որ մինչ օրս Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անցկացվել է անուղղակի բանակցությունների չորս փուլ։ Երեք փուլ Մասկատում և մեկ փուլ Հռոմում։ Նա նշեց, որ հինգերորդ փուլի պլանավորումը ընթացքի մեջ է, և դրա մանրամասները դեռևս վերջնականապես չեն որոշվել։
Արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Էսմայիլ Բաղային հայտարարել է.«Հաշվի առնելով Միացյալ Նահանգների հակասական և փոփոխվող դիրքորոշումները, Իրանի Իսլամական Հանրապետությունը ուսումնասիրում է բանակցությունները շարունակելու պայմանները, և հաջորդ փուլի ժամանակն ու վայրը դեռևս որոշված չեն»։