Իրանը պատրաստ է արտահանել ծանր ջրի ածանցյալներ
https://parstoday.ir/hy/news/iran-i204240-Իրանը_պատրաստ_է_արտահանել_ծանր_ջրի_ածանցյալներ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է ծանր ջրի ածանցյալներ արտահանելու Իրանի պատրաստակամության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2023 12:24 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է արտահանել ծանր ջրի ածանցյալներ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է ծանր ջրի ածանցյալներ արտահանելու Իրանի պատրաստակամության մասին։

Մոհամմեդ Էսլամին երեքշաբթի օրը հեռուստատեսային հաղորդման ժամանակ անդրադառնալով լազերների ոլորտում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ձեռքբերումներին, ասել է,-«Իրանի Իսլամական Հանրապետությունը լազերային ոլորտում ծանր ջրի ածանցյալների օգնությամբ ձեռք է բերել  կենսաբանական տեխնոլոգիայի և լազերի բաղադրություն,որն օգտագործվում է դեյտերիումի դեղամիջոցների համար»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. -«Ծանր ջրի ածանցյալները նորագույն ձեռքբերումներից են, որոնց ոլորտում աշխատում են զարգացած երկրները, և կարելի է ասել ընդամենը երկու-երեք երկրներ են այս առումով ակտիվ»:
Միջուկային տեխնոլոգիան այն հիմնական և առանցքային տեխնոլոգիաներից մեկն է, որը մեծ բաժին ունի նոր արդյունաբերության առաջընթացում և նոր տեխնոլոգիայի զարգացման գործում: 
Իրանի Իսլամական Հանրապետությունն ապավինելով տեղական մասնագետների կարողություններին, դիմել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը և բարյացակամորեն ապացուցել է,որ  միջուկային էներգիան խաղաղ և արդյունաբերական ոլորտում օգտագործելուց բացի այլ նպատակ չունի: