Օգոստոս 18, 2023 16:58 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը կարևորել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ընդլայնումը

Իրանի ԱԳ նախարարն կարևորել է ԻԻՀ և տարածաշրջանի երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ընդլայնումը։

Իրանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի խոսնակի գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, այսօր ուրբաթ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Սաուդյան Արաբիայում, Ջիդդա կատարած այցի ընթացքում հանդիպել և զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մոհամմադ բին Սալմանի հետ։ 

ԻԻՀ ԱԳ նախարարն այս հանդիպմանն ընդգծելով երկու երկրներին սպասվող հնարավորությունները ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան կարող են հասնել տարածաշրջանում ավելի մեծ աճի և բարգավաճման՝ զարգացնելով համակողմանի համագործակցությունը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, տարանցիկ, գիտության և տեխնոլոգիաների և մշակութային ոլորտներում»:

Այս հանդիպմանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը իր ողջույնները փոխանցելով հեղափոխության գերագույն առաջնորդին և ԻԻՀ նախագահին ասաց. «Սաուդյան Արաբիայի հայացքը Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ ռազմավարական է, և Ռիադն այս հարցում լուրջ վճռականություն ունի»։

Պիտակ