Իրանի և Հնդկաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Պարսից ծոցում
https://parstoday.ir/hy/news/iran-i204732-Իրանի_և_Հնդկաստանի_ռազմածովային_ուժերը_համատեղ_զորավարժություններ_կանցկացնեն_Պարսից_ծոցում
Իրանի և Հնդկաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Պարսից ծոցում՝ Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստի շրջանում։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Օգոստոս 18, 2023 15:12 Asia/Tehran
  • Իրանի և Հնդկաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Պարսից ծոցում

Իրանի և Հնդկաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Պարսից ծոցում՝ Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստի շրջանում։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։

Զորավարժություններին Հնդկաստանի կողմից կմասնակցի միայն «Տրիկանդ» ֆրեգատը, որը ուրբաթ օրը խարիսխ է գցել Բենդեր Աբաս նավահանգստում:

«Իրանի Ռազմածովային նավատորմի 1-ին շրջանի և Իսլամական Հանրապետությունում Հնդկաստանի ռազմական կցորդի պաշտոնական հանդիպման ժամանակ համատեղ զորավարժություններ են ծրագրվել Ռազմածովային նավատորմի նավերի և «Տրիկանդ» ֆրեգատի միջև»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հնդկական ֆրեգատի դիմավորման արարողության ժամանակ Իրանի ռազմական ղեկավարությունը՝ ի դեմս ՌԾՈւ-ի հրամանատարի, երաշխավորել է ռազմական կրթության ոլորտում Հնդկաստանի հետ համագործակցության զարգացումը։