Ղալիբաֆ. ԱՄՆ-ն պնդում է, որ մենք բանակցենք առանց միջնորդի
(last modified Sat, 19 Aug 2023 06:53:39 GMT )
Օգոստոս 19, 2023 10:23 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. ԱՄՆ-ն պնդում է, որ մենք բանակցենք առանց միջնորդի

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Ամերիկացիներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ցանկանում են, որ բանակցությունները տեղի ունենան առանց միջնորդի»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գոծակալության հաղորդմամբ՝ այս մասին Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարների և պաշտոնյաների 24-րդ համաժողովում: Իրանի 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի բանակցությունների մասին լուրն առաջին անգամը չէ, որ բարձրացվում է:

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն օրերս հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին, որոնք «որոշակի արդյունք են ունեցել»։

Ֆադահոսեյն Մալեքին ասել է.«Եթե խոսքը վերաբերվում է կոնկրետ հարցի, բանակցությունները տեղի են ունենում երրորդ կողմի միջնորդությամբ։ Առանց միջնորդների բանակցությունները պաշտոնական չեն, բայց եթե լինում է անհրաժեշտություն, դրանք նույնպես տեղի են ունենում»: