Իրանը լուսանկարներում. Արաբզադեհի գորգի թանգարանը՝ Իրանական ինքնատիպ ու նրբագեղ արվեստի դրսևորում
Երբ միահյուսվում են ուղղահայաց ու հորիզոնական թելերը, ստեղծվում են իրանական հնագույն ու ինքնատիպ արվեստի նրբագեղ ու մաքրեմաքուր նախշեր, որոնք գեղանկարչության կտավի վրա հայտնվելու փոխարեն իրենց տեղն են գտնում գորգի հյուսվածքում և շոյում տեսնողի աչքը:
Ռեսամ Արաբզադեն մոտ 3 տասնամյակ առաջ Թեհրանում հիմնադրել է Արաբզադեհի գորգի պատկերասրահը։ Արաբզադեն իր ստեղծագործություններով նպաստել է դիմանկարներով, պատմական հուշարձանների պատկերներով և մանրանկարչական դաջերով հյուսվածքների տարածմանը:
Ռեսամ Արաբզադեն Իրանում և այլ երկրներում հայտնի է որպես իրանական գորգերի ամենահայտնի և ակնառու դիզայներներից մեկը, ով նաև գործունեություն է ծավալել գեղանկարչության, մանրանկարչության և քանդակագործության ոլորտներում։
Նրա նորամուծություններից են՝ կախովի հանգույցները (գորգագործության մեջ հանգույցներ կազմելու եղանակ, որտեղ մեկ հանգույցի փոխարեն օգտագործվում է չորս հանգույց), գորգագործությունը մեկ այլ գորգի ներսում և զուգընթաց գործվածքը (ձեռագործություն է, որի մի մասը գորգ, իսկ մի մասը՝ կարպետ է):