ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարը մեկնել է Ռուսաստան
Ռուսաստանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հրավերով, ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարը մեկնել է Մոսկվա:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարիին դիմավորել են Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին և ՌԴ բանակի ցամաքայիօն ուժերի փոխհրամանատար գեներալ Ռոման Մատիսինը:
ՌԴ բանակի ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալիուկովի պաշտոնական հրավերով Մոսկվա մեկնած Քիումարս Հեյդարին ռուս բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպելուց և զրուցելուց բացի կայցելի նաև երկրի մի շարք կրթական, տեխնոլոգիական և գործնական կենտրոններ:
Այցի շրջանակում Հեյդարին կմասնակցի նաև Ռուսական միջազգային տեխնիկական-ռազմական ֆորումի «ԲԱՆԱԿ 2023» խորագրով ցուցահանդեսին: Ցուցահանդեսին մեծ ներկայություն կունենա նաև Իրանը, ներկայացնելով պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտի ձեռքբերումները: