Պլանավորվում է Իրանի նախագահի այցը Սաուդյան Արաբիա
https://parstoday.ir/hy/news/iran-i204856-Պլանավորվում_է_Իրանի_նախագահի_այցը_Սաուդյան_Արաբիա
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին երկուշաբթի օրը ասել է. «Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Բին Սալմանի միջև կայացած բանակցությունները եղել են բազմազան, մանրամասն և արդյունավետ, և այդ բանակցությունները կարող են նոր հորիզոններ բացել Իրանի և Սաուդյան Արաբիայի երկկողմ հարաբերությունների գործընթացում»:
(last modified 2025-12-16T09:02:50+00:00 )
Օգոստոս 21, 2023 15:26 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին երկուշաբթի օրը ասել է. «Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Բին Սալմանի միջև կայացած բանակցությունները եղել են բազմազան, մանրամասն և արդյունավետ, և այդ բանակցությունները կարող են նոր հորիզոններ բացել Իրանի և Սաուդյան Արաբիայի երկկողմ հարաբերությունների գործընթացում»:

Քանանին հավելել է, որ նախագահի Սաուդյան Արաբիա մեկնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել, և նախագահական կառույցը կհայտարարի մանրամասները։

Վերջերս Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ջիդայում Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր. «Սալման թագավորը հրավիրել է նախագահ Ռայիսիին, և նա ընդունել է հրավերը և ասել, որ այցը կկատարվի հարմար ժամանակ։ Իրանը ևս հրավիրել է Մոհամմադ Բին Սալմանին: Վերջինս նույնպես ընդունել է հրավերը և ասել, որ ինքը նույնպես հարմար ժամանակ կայցելի Թեհրան»:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նաև ասել է. -«Իրանի նավթ պարունակող լցանավի բեռնաթափման մասին հաստատված տեղեկություն չկա, իսկ ԱՄՆ կառավարությունը դիրքորոշում չի հայտնել»։

Քանանին հավելել է. «Կա ընդհանուր սկզբունք, որին տեղյակ են նաև ԱՄՆ-ի  կառավարության պաշտոնյաները: Նրանք քաջ գիտեն,որ արդեն անցնել են այն ժամանակները ,որ ցանկացած գործողության դիմեն ու պատասխանատվություն չկրեն,  և Իսլամական Հանրապետությունը որևէ ագրեսիայի դիմաց  ձեռքերը ծալած չի նստելու և համարժեք պատասխան կտա ագրեսորներին»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություններն անուղղակի են և ուղղված են միայն բանտարկյալների ազատ արձակմանը և Իրանի Իսլամական Հանրապետության արգելափակված ակտիվների ապասառեցմանը: Պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների համար ևս  անուղղակի երկխոսություն է տեղի ունենում»:

Քանանին ընդգծել է. -«ՄԱԿ-ի ամենամյա նիստի շրջանակներում կամ որևէ այլ ժամանակում  ու վայրում ուղղակի բանակցությունների ծրագիր չկա»։