Օգոստոս 21, 2023 18:38 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են ռազմական ոլորտում համագործակցության շուրջ

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են ռազմական ոլորտում համագործակցության շուրջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. -«Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ  Քյումարս Հեյդարիի գլխավորած  ռազմական պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ քննարկելու   ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր»։

Սպուտնիկ լրատվական գործակալության փոխանցմամբ՝Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է.-«Երկկողմ բանակցությունների պաշտոնական մասը կայացել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարության կենտրոնակայանում, որտեղ քննարկվել են ռազմական  փոխգործակցության հետ կապված հարցեր՝երկու երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված նախագծերի իրականացման շրջանակում»:

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովն ասել է,-«Ռուսաստանի Դաշնության տեսանկյունից՝ Իրանը, որպես Մերձավոր Արևելքի առանցքային երկրներից մեկը՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է՝ և շարունակական ինտենսիվ քաղաքական երկխոսությունը մեր գործընկերության ներկա փուլի առանձնահատկությունն է»։