Իրանի հարավ-արեւելքում ձերբակալվել են «Ջեյշ ալ- Զոլմ» խմբավորման ահաբեկչական թիմի անդամները
https://parstoday.ir/hy/news/iran-i204958-Իրանի_հարավ_արեւելքում_ձերբակալվել_են_Ջեյշ_ալ_Զոլմ_խմբավորման_ահաբեկչական_թիմի_անդամները
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգի ոստիկանական հրամանատարությունը հայտարարել է Իրանշահրում «Ջեյշ ալ-Զոլմ» խմբավորման ահաբեկչական թիմի անդամների ձերբակալության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2023 14:51 Asia/Tehran
  • Իրանի հարավ-արեւելքում ձերբակալվել են «Ջեյշ ալ- Զոլմ» խմբավորման ահաբեկչական թիմի անդամները

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգի ոստիկանական հրամանատարությունը հայտարարել է Իրանշահրում «Ջեյշ ալ-Զոլմ» խմբավորման ահաբեկչական թիմի անդամների ձերբակալության մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Ջեյշ ալ-Զոլմ» խմբավորման ահաբեկչական այս թիմի անդամները մտադիր էին Սիստան և Բալուչեստան նահանգում և Իրանշահր քաղաքում հակաանվտանգային և ահաբեկչական գործողություններ իրականացնել, սակայն  նախքան որևէ դիվերսիա իրականացնելը, ոստիկանության աշխատակիցների կողմից ամբողջովին բացահայտվելուց հետո նրանք ձերբակալվել են բարդ ու տեխնիկական  օպերացիայի արդյունքում։

Սիստան և Բալուչեստան նահանգի ոստիկանական հրամանատարությունն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության թշնամիները պետք է իմանան, որ սոցիալական ապահովությունը ոստիկանության կարմիր գիծն է, և ցանկացած ոք, ով հասարակության մակարդակով սոցիալական անապահովություն կառաջացնի, ապա ոստիկանությունը նրա նկատմամբ վճռական վերաբերմունք կցուցաբերի, օրենքի համաձայն։