Իրանի և Բելառուսի արտգործնախարարների հանդիպումը BRICS-ի նիստի շրջանակում
https://parstoday.ir/hy/news/iran-i205002-Իրանի_և_Բելառուսի_արտգործնախարարների_հանդիպումը_brics_ի_նիստի_շրջանակում
Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող BRICS-ի նիստի շրջանակում Իրանի և Բելառուսի արտգործնախարարները հանդիպել և քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 24, 2023 17:45 Asia/Tehran
  • Իրանի և Բելառուսի արտգործնախարարների հանդիպումը BRICS-ի նիստի շրջանակում

Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող BRICS-ի նիստի շրջանակում Իրանի և Բելառուսի արտգործնախարարները հանդիպել և քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր։

ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի և Բելառուսի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սերգեյ Ալինիկը հինգշաբթի օրը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ երկու երկրների նախագահների կողմից ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման  ոլորտում արձանագրված առաջընթացը։

BRICS-ի նիստն ընթանում է Յոհանեսբուրգում։

BRICS-ի խումբը ձևավորվել է աշխարհի հինգ զարգացող տնտեսական տերությունների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով դիմակայել  ԱՄՆ-ի միակողմանիությանը։

BRICS-ի գագաթնաժողովի այսօր տարածած հայտարարության մեջ նշվել  է, որ այս խմբին միանալու Իրանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Արգենտինայի և Եթովպիայի դիմումներն ընդունվել են , և այս երկրները BRICS-ի պաշտոնական և լիիրավ անդամներ կդառնան 2024 թ. հունվարի 1-ից: