Ինչպե՞ս ձախողվեց Եմենը Սիրիայի վերածելու սցենարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i250232-Ինչպե_ս_ձախողվեց_Եմենը_Սիրիայի_վերածելու_սցենարը
Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթի հրապարակումը վկայում է Եմենում Սիրիայի փլուզման սցենարը կրկնելու՝ Սաուդյան Արաբիայի փորձերի և Սիրիայից ծայրահեղականների՝ Եմեն տեղափոխելու ծրագրի մասին։ Սակայն այդ ծրագիրը ձախողվել է արևմտյան ափի մարտերում։
(last modified 2026-09-16T13:00:14+00:00 )
Սեպտեմբեր 16, 2026 16:26 Asia/Tehran
  • Ինչպե՞ս ձախողվեց Եմենը Սիրիայի վերածելու սցենարը

Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթի հրապարակումը վկայում է Եմենում Սիրիայի փլուզման սցենարը կրկնելու՝ Սաուդյան Արաբիայի փորձերի և Սիրիայից ծայրահեղականների՝ Եմեն տեղափոխելու ծրագրի մասին։ Սակայն այդ ծրագիրը ձախողվել է արևմտյան ափի մարտերում։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Եմենի աղբյուրները «Ալ-Ախբար»-ին հայտնել են, որ Սաուդյան Արաբիան ավելի քան մեկ տարի նախապատրաստվել է այս ծրագրին և իր աջակցությունը վայելող սալաֆիական ուժերին ու զինված խմբավորումներին պատրաստել լայնածավալ գործողության։
Ծրագրի ձախողման պատճառներից մեկը նշվում է «Անսարալլահ»-ի ուժերի պատրաստվածությունն ու մարտական փորձը։ «Ալ-Ախբար»-ի հաղորդմամբ՝ այդ ուժերը ամիսներ շարունակ պատրաստվել են մարտերին և, ներթափանցելով «Անսարալլահ»-ի դեմ գործող զինված ուժերի շարքերը, դեռևս գործողությունից առաջ հարվածներ են հասցրել նրանց զինապահեստներին։
Ներքին տարաձայնությունները, միասնական հրամանատարության բացակայությունը և «Անսարալլահ»-ի դեմ գործող զինված ուժերի մի մասի՝ արտաքին աջակցությունից կախված լինելը նույնպես խոչընդոտել են միասնական ճակատի ձևավորմանը։
Ի հակադրություն դրա՝ շրջափակմանն ու արտաքին միջամտությանը հակազդելու ձգտումը նպաստել է «Անսարալլահ»-ի ուժերի համախմբմանը։