BRICS-ին անդամակցությամբ կընդլայնվի Իրանի համագործակցությունը
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալն ընդգծել է,-«BRICS-ին Իրանի անդամակցությամբ, կընդլայնվի Իրանի տնտեսական համագործակցությունը»:
Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ՝ Մեհդի Սաֆարին Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության «Ռադիոէղթեսադ»-ին տված հարցազրույցում BRICS-ին Իրանի անդամակցության ազդեցության մասին ասել է,-«BRICS-ին Իրանի անդամակցությամբ մեծ հնարավորություն կստեղծվի տնտեսական ոլորտում և կընդլայնվի Իրանի տնտեսական համագործակցությունը»։
Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալը հավելել է,-«BRICS-ը շուտով լինելու է միջազգային հանրություն,որովհետև դեռ 23 երկիր հերթի մեջ են»:
Սաֆարին նաև ասել է. -«BRICS-ին անդամակցելու Իրանի դիմումի ընդունումը շատ մեծ իրադարձություն էր, որը տեղի ունեցավ և կարող է նպաստել միակողմանիության վերացմանը»: