Իրանի առաջին փոխնախագահ. Արևմտյան Ասիայում առևտրյաին հարաբերությունները փոփոխվում են
Կարևորելով տրանսպորտային ցանցերի զարգացումը, ԻԻՀ առաջին փոխնախագահը նշել է. «Շալամչե-Բասրա երկաթուղու գործարկմամբ, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում առևտրային հարաբերությունները փոփոխության կենթարկվեն»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը, Շալամչե-Բասրա երկաթուղու հիմնարկեքի արարողությանը մասնակցելուց առաջ լրագորղների հետ ճեպազրույցում, Մոհամմադ Մոխբերը նշել է, որ Շալամչե-Բասրա երկաթգիծը ռազմավարական ծրագիր է Իրանի և Իրաքի համար և նպաստելու է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի զարգացմանը: Նա հավելել է, որ բացի երկաթուղիները միացնելուց, երկու երկրներ կարող են համագործակցել նաև միջազգային տրանսպորտային ուղիների շրջանակում։
Նա նշել է. «Հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականությանը համահունչ և երկու տարվա շարունակական ջանքերի արդյունքում, այս կարևոր երթուղու շինարարությունը կավարտվի առավելագույնը երկու տարում»։
Կարևորելով Իրանի երկաթուղային գծերի միացումը Իրաքին, իսկ մի քանի տասնամյակ անց նաև Միջերկրական ծովին, Մոհամմադ Մոխբերը հավելել է. «Շալամչե-Բասրա երկաթուղու ավարտից հետո, բացի երկու երկրների միջև առևտրի ծավալի աճից, արևելքում գտնվող այլ երկրներ կարող են Իրանի երկաթուղու միջոցով հասանելիություն ունենալ արևմտյան հատվածում գտնվող ինչպես նաև միեջերկրածովյան ավազանի երկրներին»: