Թեհրանում հոգեհանգստյան արարողություն՝ հանուն Արցախի Հանրապետության նահատակված հայ զավակների հոգիների խաղաղության համար
(last modified Sat, 02 Sep 2023 13:04:25 GMT )
Սեպտեմբեր 02, 2023 16:34 Asia/Tehran
  • Թեհրանում հոգեհանգստյան արարողություն՝ հանուն Արցախի Հանրապետության նահատակված հայ զավակների հոգիների խաղաղության  համար

Թեհրանում հոգեհանգստյան արարողություն՝ հանուն Արցախի Հանրապետության նահատակված հայ զավակների հոգիների խաղաղության համար:

Թեհրանի հայոց թեմը իրանահայ հավատացյալ ժողովրդի զավակներին հայտնում է, որ շաբաթ, 2023 թվականի սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամը 18:30-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանի նախագահությամբ, Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու կիրակնամուտի արարողություն, իսկ ժամերգության ավարտին տեղի է ունենալու հոգեհանգստյան հատուկ արարողություն՝ հանուն Արցախի Հանրապետության նահատակված հայ զավակների հոգիների խաղաղության համար:

Թեհրանի հայոց թեմը կոչ է ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին, որպեսզի ներկա լինեն վերոհիշյալ արարողությանը՝ ի հարգանք մեր բազմահազար նահատակների: